-
08.04.2013|
18:04
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանի պարզաբանմամբ` «Արմավիայում» տիրող իրավիճակը հետևանքն է համաշխարհային քաղավիացիայի ճգնաժամի: «Այսօր համաշխարհային քաղավիացիան է այս իրավիճակում հայտնվել: Միայն կառավարման միջոցով կարելի է իրավիճակը փրկել: Բոլոր ավիաընկերություններն ունեն հատուկ ֆորսմաժորային տիրույթ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք 450 հոգանոց մասնագիտական կազմը, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` չենք կարողանա իրականացնել որևէ չվերթ»,-մտահոգվեց փորձագետը:
-
08.04.2013|
17:53
Հյուսիսային Կորեան իր աշխատողներին հետ է կանչել Կեսոնի արդյունաբերական շրջանից, որ 12 կիլոմետրի վրա է ապառազմականացված գոտուց, որտեղ Կորեայի հարավային ու հյուսիսային հատվածների համատեղ մի քանի ձեռնարկություններ են գործում: Համալիրը համարվում էր երկու Կորեաների մերձեցման խորհրդանիշը:
-
08.04.2013|
17:52
FEMEN սկանդալային շարժման աղջիկները կարողացել են հայտնվել Հաննովերի արդյունաբերական ցուցահանդեսում այն պահին, երբ այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղ, ինչն անում են սովորաբար իրենց ակցիաների ժամանակ, և սկսել են անգլերեն հայհոյանքներ բղավել:
-
08.04.2013|
17:24
«Էկել եք ԱԺ պատգամավորին հանձնարարական եք տալիս, թե կարաք Կարֆուրի հետ կապվել: Բա ժողովուրդն ինչի է ձեզ պահում, բա դուք կապվեք: Բա դա ձեր գործն ա»,-տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին դիմեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
-
08.04.2013|
17:22
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսուհետ չի պատրաստվում Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերին պատասխանել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, արդյոք Գագիկ Ծառուկյանը կմասանակցի՞ նախագահի երդմնակալության արարողությանը հարցին ի պատասխան խոսնակը նեղսրտեց, թե ինչու են Ծառուկյանին առնչվող հարցերն իրեն ուղղում:
-
08.04.2013|
17:21
«Մենք բոլորին համարում ենք մեզ մրցակից: Մենք ե՞րբ ենք որևէ մեկին ստորադասել կամ թերագնահատել: Որևէ մի կերպ չենք մարտնչում, բոլորին մրցակից ենք համարում»,-Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալով ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
-
08.04.2013|
17:20
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան կրկին սկսվեց վերջին շրջանում շատ գործածական դարձած «խոսափողը անջատեք» նախադասությամբ: Ինչպես միշտ, «գործողության» մասնակիցները «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն էին: Պատգամավորուհին մի քանի բառ դեռ չէր հնչեցրել, երբ Շարմազանովը շտապեց ընդհատել. «Ձեր ելույթը կապ չունի օրակարգի հետ: Խնդրում եմ անջատել խոսափողը, որովհետև իր ելույթը քննարկվող հարցի հետ որևէ կապ չունի: Եթե ցանկություն ունեք հայտարարությամբ հանդես գալու, չորեքշաբթի օրը` հայտարարությունների ժամին, կարող եք դա անել: Կանոնակարգն ինձ թույլ չի տալիս Ձեզ ձայն տալ»:
-
08.04.2013|
17:17
Լոնդոնում 87 տարեկանում ինսուլտի հետևանքով վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: 2012-ի դեկտեմբերին վիրահատել էին նրա միզապարկի ուռուցքը, 2002-ին Երկաթե լեդին ի քանի միկրոինսուլտներ էր տարել, և բժիշկը հորդորել էր հասարակական միջոցառումների չմասնակցել, հասարակական-քաղաքական գործունեությունից հեռանալ:
-
08.04.2013|
17:13
«Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում պնդեց իր պահանջները: Գործող նախագահի հետ հանդիպումը մինչ վաղը չի կայանա: Ես մեծ ցնցումներ չեմ կանխատեսում, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ իշխանության ձևավորման»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում, խոսելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից, այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ ԲՈԶՈՅԱՆԸ:
-
08.04.2013|
17:09
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը զուգահեռ Ազատության հրապարակում տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը: